Մեր պատմությունը

Բարի գալուստ

LUIRE

Յուրօրինակ

Զարդեր

Մենք հավատում ենք, որ զարդերը ինքնության արտահայտման ուրույն եղանակ են։ Ահա թե ինչու ենք մենք աշխատում լավագույն ոսկերիչների հետ՝ ստեղծելու այնպիսի զարդեր, որոնք կդառնան ձեր ինքնության մի մասնիկը՝ բացահայտելու այն, ինչ ուզում եք, կրելու այնպես, ինչպես ուզում եք և պահելու համար մնայունը՝ ընդմիշտ:

Մեր տեսլականը

Մենք նպատակ ունենք վերաիմաստավորել շքեղությունը և բերել այն նոր իրականության՝ այն իրականության, որտեղ կանայք կարող են հարթել իրենց ճանապարհը դեպի առաջնորդություն: Մենք համագործակցում ենք տարբեր կորպորատիվ գործընկերների հետ՝ կանանց տրամադրելու ավելի լայն ֆինանսական և կրթական հնարավորություններ՝ իրենց և իրենց ապագան կերտելու համար:

Մեր հավաքածուի յուրաքանչյուր զարդի գաղափար սկսվում է մեր դիզայներական թիմի քննարկումներից: Մենք ոգեշնչված ենք ժամանակակից թրենդներով, ու կարողանում ենք նորը ապրեցնել հինի ու մշտականի հետ՝ արժևորելով, օրինակ, ադամանդի նուրբ փայլը. Յուրաքանչյուր դիզայն անցնում է անթիվ քննարկումներով ու մեր ոսկերիչների հաստատումով՝ մինչև որ ամեն դետալ կատարյալ ու անթերի է դառնում։