Ծառայություններ

Luire-ը պարզապես խանութ չէ: Մենք փորձել ենք ներառել բոլոր անհրաժեշտ ծառայությունները՝ ձեր լավագույն փորձառության համար։

Ամրագրել հանդիպում

Ադամանդե զարդերի մաքրում

Ադամանդե զարդերի մշտապես գեղեցիկ տեսք ունենալու գաղտնիքը չափազանց պարզ է՝ դրանք պետք է մեկ-մեկ մաքրվեն: Մեր ծառայությունից օգտվելուց հետո, պարզապես օգտագործեք փափուկ, մաքուր շոր՝ զարդը ամեն օր փայլեցնելու համար:

Ադամանդի տեղադրման ծառայություն

Ուզում եք վերափոխել ձեր զարդը, բայց ոսկերիչները դա իրագործելի չե՞ն համարում: Դիմեք մեզ։ Մենք առանց խնդիր կտեղադրենք ձեր նախընտրած ադամանդը ձեր ուզած մատանու կամ կախազարդի վրա։

Զարդերի փայլեցում

Զարդերը կանոնավոր փայլեցման կարիք ունեն։ Մենք տրամադրում ենք զարդերի փայլեցման պրոֆեսիոնալ և մատչելի ծառայություններ, և դա անում ենք արագ՝ մինչև ձեր դուռը առաքելով:

Անհատականացված զարդեր

Սովորականը ձեզ համար չէ՞։ Հոգ չէ. Մենք կարող ենք անհատականացնել ձեր զարդերը ձեր ցանկությամբ և ճաշակով: Մենք ունենք հանդիպման ժամեր և փորձագետներ, որոնք կլսեն ձեզ և կիրագործեն ձեր գաղափարները՝ հնարավորինս կարճ ժամկետում:

Ադամանդի չափսերի փոփոխում

Ադամանդների չափափոխումը դժվար խնդիր է, բայց ոչ մեզ համար: Մենք ունենք համապատասխան մասնագետներ և գործիքներ՝ իրականացնելու ադամանդե զարդերի չափափոխում, որը կհամապատասխանի հենց ձեր կարիքներին: